Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Քանդված շենքերով չի որոշվում հայրենիքի կորուստը

Քանդված շենքերով չի որոշվում հայրենիքի կորուստը
07.03.2024 | 18:41

Արցախից տեղահանված հայրենակիցներ ջան, բացատրեք, խնդրեմ, ի՞նչ նպատակով եք այդպես ջանադրաբար տարածում Ստեփանակերտի այս կամ այն կառույցի՝ թուրքերի կողմից քանդվելու տեսանյութերը։ Ղարաբաղցու ասած՝ ի՞նչ եք առաջ գցում, չհաշված, որ այսկերպ միայն Իլհամի ջրաղացին եք ջուր լցնում։ Նրա ուզածն է ձեզ կոտրել, հուսալքել, ձեր մեջ սպանել տուն վերադառնալու վերջին հույսը։ Դուք էլ, չհասկանալով, դա շատ լավ էլ իրականացնում եք։ Հարազատներս, մի քիչ սթափ մտածեք, շրջահայաց եղեք։ Ի վերջո, քանդված շենքով կամ շենքերով չի որոշվում հայրենիքի կորուստը։ Վարշավան երկրորդ համաշխարհայինի ժամանակ գրեթե հավասարեցվել էր գետնին, այսօր' Եվրոպայի գեղեցիկ քաղաքներից մեկն է։ Ուրեմն, մեր մտածելիքը այլ ուղղությամբ պետք է լինի ու՝ կարևորի մասին։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2752

Մեկնաբանություններ